
Նոյեմբերի 21-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Մոդեռնիզմ.վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Սպարտակ Կնտեխցյանի ստեղծագործական ժառանգությանը: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, ճարտարապետ Կարեն Բալյանը, արվեստաբան Ռուբեն Արևշատյանը, ճարտարապետ Աղասի Կնտեխցյանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին ու այցելուներին մասնակցության համար։ Ցուցասրահը բաց է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից 17:00։
Ավելին














