Կրթական ծրագրեր

Բացահայտեք մեր կրթական ծրագրերը, որոնք նախագծված են հայկական ճարտարապետական ժառանգությունը ուսումնասիրելու և ուսուցումը խթանելու համար:

«Չարենցյան ժառանգության «ճարտարապետությունը»

«Չարենցյան ժառանգության «ճարտարապետությունը»

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրեցին կրթական ծրագիր՝ «Չարենցյան ժառանգության «ճարտարապետությունը»» խորագրով։․․․ Մասնակիցները Չարենցի տուն-թանգարանում բացահայտեցին գրողի կյանքն ու ստեղծագործական աշխարհը, ուսումնասիրեցին թանգարանի շենքի պատմությունը, կատարեցին չափագրումներ և արեցին լուսանկարներ։ Ճանապարհը դեպի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ուղեկցվեց ճանաչողական էքսկուրսիայով՝ Երևանի Արամի փողոցում։ Աշխատանքի երկրորդ փուլում թանգարան-ինստիտուտում նրանք հնարավորություն ունեցան սեփական պատկերացումներն արտահայտելու Չարենցի թանգարանի մասին՝ ստեղծելով հետաքրքիր մակետներ։

Իմ քաղաքի, իմ համայնքի ապագայի թանգարանը

Իմ քաղաքի, իմ համայնքի ապագայի թանգարանը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում թանգարանների միջազգային օրը իրականացվեց «Իմ քաղաքի, իմ համայնքի ապագայի թանգարանը» խորագրով կրթական ծրագիր։ Մեր այցելուները մասնակցեցին ճանաչողական և ստեղծագործական գործընթացի՝ քննարկելով, թե ինչպիսին կարող են լինել ապագայի թանգարանները։

Ինտելեկտուալ շրջագայություն

Ինտելեկտուալ շրջագայություն

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի աշակերտները այցելեցին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ՝ մասնակցելու «Ինտելեկտուալ շրջագայություն» կրթական ծրագրին:

Երևանի այգիները

Երևանի այգիները

Ստեղծագործում են փոքրիկները! Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեր փոքրիկ ապագա ճարտարապետները իրականացրեցին կրթական ծրագիր՝ կառուցելով իրենց երազանքի այգիները, ստեղծեցին յուրօրինակ և երևակայությամբ լի պատկերներ։