«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ»
Մարտի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝
Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը,
Ցուցահանդեսի համադրող, ճարտարապետ Կարեն Բալյանը,
Մարտին Միքայելյանի որդիները՝ Արեգ և Ավետ Միքայելյանները,
Ճարտարապետներ Աշոտ Կանայանը և Կարեն Ռաշիդյանը:
Շնորհակալություն բոլոր հյուրերին ու այցելուներին մասնակցության համար։
Ցուցասրահը բաց է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից 17:00։
