Վերջին հայտարարությունները

«Երկիր կառուցած մադը...»

«Երկիր կառուցած մադը...»

14 հունվարի, 2026 թ.

Ուրախ ենք տեղեկացնել, որ հունվարի 15-ին, ժամը 17:00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կբացվի նոր ցուցահանդես՝ «Երկիր կառուցած մադը...» խորագրով, նվիրված Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին։ Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ Ազգային արխիվի հետ համագործակցությամբ։ Սիրով սպասում ենք

Գիրք-կատալոգի շնորհանդես

Գիրք-կատալոգի շնորհանդես

24 դեկտեմբերի, 2025 թ.

Դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 13։00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում տեղի կունենա թանգարանի 35-ամյակին նվիրված «Հայաստանի ճարտարապետության գանձարանը» գիրք-կատալոգի շնորհանդեսը։ Սիրով սպասում ենք։

«Հայաստանի վիմակերտ աստղադիտարանը՝ Զորաց քարեր. աստագիտական նկարագիր և շրջայցի ուղեցույց» գրքի շնորհանդես

«Հայաստանի վիմակերտ աստղադիտարանը՝ Զորաց քարեր. աստագիտական նկարագիր և շրջայցի ուղեցույց» գրքի շնորհանդես

17 դեկտեմբերի, 2025 թ.

Դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 14:00-ին սիրով հրավիրում ենք մասնակցելու Բյուրականի աստղադիտարանի Պատմամշակութային աստղագիտություն բաժնի ղեկավար Հայկ Մալխասյանի հեղինակությամբ հրատարակված «Հայաստանի վիմակերտ աստղադիտարանը՝ Զորաց քարեր. աստագիտական նկարագիր և շրջայցի ուղեցույց» գրքի շնորհանդեսին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Փամբակյան սրահում